top of page

Երևան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ կան տուժածներ

  • Jul 16, 2021
  • 1 min read

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 16-ին, ժամը 14:53-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 77-րդ կմ-ին «GAZel» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, գլորվել ձորակը (մոտ 3 մ) և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 2000 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։


Փրկարարները վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ ժամը 15:41-ին: Ավտոմեքենան այրվել է։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page