top of page

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

  • Aug 1, 2021
  • 1 min read


Օգոստոսի 1-ին, ժամը 15։55-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 51-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Կ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել ձորը։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 1994 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Վ․ Ա․-ին (ծնված 1995 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page