Երևանի և Ստեփանակերտի համագործակցության շրջանակում անցկացվել են մարզական խաղեր
- Aug 6, 2021
- 1 min read

Երևանում օգոստոսի 4-6-ը Երևանի և Ստեփանակերտի համագործակցության շրջանակում անցկացվել են մարզական պատանեկան մրցաշարեր բասկետբոլ (աղջիկներ և տղաներ), վոլեյբոլ (աղջիկներ) և բռնցքամարտ (8 քաշային կարգերով) մարզաձևերից: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից:
«Երևանի և Ստեփանակերտի մարզական համագործակցությունը սկիզբ է դրվել դեռևս 2014 թվականին, որից հետո յուրաքանչյուր տարի երկու մայրաքաղաքների մարզական համագործակցությունն իրականացվել է տարբեր մարզաձևերի մրցաշարերով։
Այս տարի առաջին անգամ երեք մարզաձևերից 4-ական թիմ իրականացրեց համատեղ մարզումներ՝ փորձի փոխանակման ու հետագա կապերը հաստատելու նպատակով: Անցկացվեցին ընկերական ստուգողական հանդիպումներ։ Բասկետբոլի տղաների մրցաշարն անցկացվեց «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում:
Ըստ աղբյուրի՝ միջոցառման նախավերջին օրը Երևանի և Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները գավաթներով ու հուշադրոշներով պարգևատրել են մասնակից բոլոր թիմերին:
Comments