top of page

«Արմենիա» ԲԿ–ում երեխան մահացած է ծնվել

  • Jul 4, 2021
  • 1 min read


Հուլիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 50-ամյա Անահիտ Ղ.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը իր որդու կնոջը՝ 23-ամյա Կիմա Ս.-ին նշված ծննդատան բժշկի կողմից սխալ բուժում և սխալ դեղորայք նշանակելու հետևանքով նրանց՝ դեռ չծնված երեխան մահացել է, տեղեկացնում է Shamshayn.com–ը։


Հարազատներից կայքի հետ պատմել են, որ Կիման, որը 8 ամսական հղի է եղել, իր ոտքով է եկել հիվանդանոց այն բանից հետո, երբ լավ չի զգացել։ Բժիշկները նրան սոնոգրաֆիա են արել, մասնագետն ասել է՝ պետք է հիվանդանոցում պառկես, բուժում ստանաս, որից հետո Կիման սոնոգրաֆիայի թղթով մոտեցել է իր բժշկին, որն էլ ասել է, որ գնա տուն և երբ վատ զգաս, նոր միայն գա, քանի որ լուրջ բան չկա:


Երկու օր մահացած վիճակում երեխան մնացել է փորի մեջ, բժիշկներն ասում են, սպասում էինք, որ իր ուժերով ծննդաբերի, որ հետագայում կարողանա երեխա ունենա, հետո արհեստական ցավեր էին տվել, երեկվանից սպասում էին»,– պատմել են հարազատները։


Կայքի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page