Արմեն Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. փաստաբանների հայտարարությունը
- May 20, 2021
- 1 min read

Արմեն Գևորգյանը քիչ առաջ դուրս է եկել Հատուկ քննչական ծառայությունից»։ Այս մասին տեղեկացնում է Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նրա տեղեկացմամբ՝ Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի՝ մեղադրանքը որակելով քաղաքական և ակնհայտ ապօրինի։
«Վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Էրիկ Ալեքսանյանը:
Փաստաբաններ Ալեքսանյանը և Լուսինե Սահակյանը նշել են, որ Արմեն Գևորգյանը սկզբունքային է գտնվել իր դիրքորոշումը հայտնելիս և որևէ դատավարական փաստաթղթի չի ծանոթացել։
Իսկ ինչ վերաբերում է վարույթի ընթացքում պատշաճ վարքագծի դրսևորմանը, ապա պաշտպանական կողմը հայտարարել է․ «Արմեն Գևորգյանը այսօր երկու անգամ վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է և որևէ խուսափողական գործողություն չի կատարել և չի պատրաստվում կատարել։ Ավելին՝ վերջինս պատրաստվում է մնալ ՀՀ-ում և իր ամբողջ ներուժը դնել Հայ ազգի արժանապատվությունը բարձր պահելու և կատարելու հնարավորինն ու անհնարը, որպեսզի յուրաքանչյուր հայորդի հպարտանա իր ազգի համար»:
Comentarios