Search
18 տարեկան 1 երիտասարդ վերակենդանացման բաժանմունքում է․ նախարար
- Sep 2, 2021
- 1 min read

Այսօր կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 19 անձ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավանեսյանի խոսքով՝ «Դելտա» շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով։ Բացի դրանից, հիվանդության ընթացքն ավելի ծանր է։
«Հիվանդության երիտասարդացում ենք նկատում։ Նախորդ շաբաթ ասել էի, որ ունենք 20 և 28 տարեկան երիտասարդներ, որոնցից մեկը, ցավով պետք է նշեմ, մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-նշեց նախարարը։
Ավանեսյանն ասաց, որ այս պահին մոտ 1600 մահճակալ կա, որոնցից 1400-ը զբաղված են։ Ծանր վիճակում է 650, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի։
Comments