Search
Երիտասարդը 3-րդ հարկից ընկել է վերելակի հորը
- Aug 19, 2021
- 1 min read

Օգոստոսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմանում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների 71 խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխել մի քաղաքացու, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա Արամ Գեղամյանն է․ նա վնասվածքները ստացել է Ա․ Սարգսյան փողոցի 1-ին շենքի վերելակի դուռը բաց լինելու և նշված շենքի 3-րդ հարկից վերելակի հորն ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ աղբյուրի՝ Ա․ Գեղամյանն աշխատում է «Լանար» ՍՊԸ-ում որպես ադմինիստրատոր։
コメント