top of page

ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում տեղի ունեցած երկրաշարժների վիճակագրությունը

  • Jun 3, 2021
  • 1 min read


Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2021թ մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ։

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» տեղեկացնում է, որ մայիսի 31-ին Հայաստանում՝ Շորժա գյուղից 8 կմ արևելք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ:Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Մասնավորապես, մայիսի 27-ին Իրանում՝ Մակու քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ և Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 28 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 28-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 27 կմ հարավ-արևմուտք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page