top of page

Երկրաշարժ է գրանցվել Կամչատկայի ափերի մոտ

  • Dec 26, 2021
  • 1 min read


Կամչատկայի թերակղզու ափերի մոտ մեկ ժամում երկու երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Առաջին երկրաշարժը՝ 4,0 մագնիտուդով, գրանցվել է կիրակի, տեղի ժամանակով ժամը 04,45-ին։ Օջախը գտնվել է Օխոտի ծովում, թերակղզու արեւմտյան ափի մոտ, 421 կմ խորությամբ, իսկ էպիկենտրոնը՝ Ուստ Բոլշերեցկից 70 կմ հյուսիս-արեւմուտք։


Մոտ մեկ ժամ հետո եւս մեկ երկրաշարժ, պակաս ուժգնությամբ՝ 3,5 մագնիտուդ, տեղի է ունեցել թերակղզու արեւելյան ափի մոտ։ Օջախը գտնվել է Խաղաղ օվկիանոսի հատակում, 51 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Պետրոպավլովսկ Կամչատսկից 75 կմ հյուսիս-արեւելքո։


«Երկրաշարժի հետեւանքով տուժածներ եւ ավերածություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել»,- ասել է ԱԻՆ Կամչատկայի երկրամասի ներկայացուցիչը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page