top of page

Թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

  • Oct 1, 2021
  • 1 min read


Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Higer մակնիշի թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հեթապահ խմբին՝ վրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:


Օպերատիվորեն դեպքի վար են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գևորգ Սարգսյանը և Նարեկ Հարությունյանը:


Դեպքի մասին պարեկային ծառայության գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ:


Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:


Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page