top of page

Եվրամիությունը կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար



Եվրամիությունը կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է Եվրոպական խորհրդում «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրը, ԵՄ նախագահությունն առաջարկել է Հայաստանը ներառել այն երկրների շարքում, որի քաղաքացիները կարող են զբոսաշրջության նպատակով այցելել շենգենյան գոտի, ինչպես նաև` Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն:


Ակնկալվում է, որ վաղն այս հարցը քննարկման ու քվեարկության կդրվի ԵՄ դեսպանների նիստում: Հանձնարարականի կատարումն, այնուամենայնիվ, թողնված է ԵՄ անդամ պետությունների հայեցողությանը:


Ըստ դիվանագիտական աղբյուրների, այժմ ԵՄ նախագահությունը խորհուրդ է տալիս ցանկում ավելացնել ևս 10 պետություն, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Կոսովոն, որտեղ հակահամաճարակային իրավիճակը, ըստ եվրոպացի փորձագետների, բարելավվել է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page