Search
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
- May 31, 2021
- 1 min read

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-2-ը, 5-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հունիսի 01-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.30C (2006 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.90C (1967 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.70C
Comments