top of page

ԵԽ անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

  • Oct 20, 2021
  • 1 min read


Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբը ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորությամբ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։


Ըստ աղբյուրի՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեղեկացնում է, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:


Եվրոպացի հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:


Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրույթներին:


Այցի ավարտին Մարթեն Էհնբերգը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page