top of page

«ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում բացվել է հայկական տաղավարը. Քերոբյան

  • Oct 2, 2021
  • 1 min read


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես բացվեց «ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում հայկական տաղավարը։


Մեր առաջին հյուրերից էր ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին։


Տաղավարում շրջելուց և մեր հյուրին «էթնոթեք» կոնցեպտի հետ ծանոթացնելուց հետո, խոսել ենք Հայաստանում ներդրումային միջավայրի և ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են հետաքրքիր լինել արաբ ներդրողների համար։


Պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեր երկրների միջև հետագա համագործակցությունն էլ ավելի ամրապնդել և ընդլայնել»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page