top of page

ԵԽԽՎ-ն մտահոգված է ԼՂ հակամարտության ընթացքում պատերազմական հանցագործությունների առնչությամբ

  • Sep 28, 2021
  • 1 min read


ԵԽ խորհրդարանական վեհաժողովը առաջարկություններ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտությունից հետո կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մարդասիրական հետևանքները հաղթահարելու և խաղաղության գործընթացին ընդառաջ գնալու համար: Այս մասին հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը։


Առաջարկությունները կազմվել են եվրապատգամավոր Փոլ Գևանի զեկույցի հիման վրա, որն այցելել է և՛ Հայաստան, և՛ Ադրբեջան:


«ԵԽԽՎ-ն մտահոգված է վեց շաբաթ տևած պատերազմի ընթացքում հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և այլ չարագործությունների վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ»,- ասված է Վեհաժողովի հայտարարության մեջ:


ԵԽԽՎ-ն երկու կողմին կոչ է արել «մեղադրանքների ամբողջական հետաքննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել յուրաքանչյուրին, ընդհուպ մինչև հրամանատարական մակարդակի, ով մեղավոր է» և համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page