Facebook-ը փակում է իր կրիպտոարժույթի նախագիծը
- 24Time.am
- Jan 27, 2022
- 1 min read

Նախկինում Libra անունով հայտնի նախագիծը առաջին հայտարարագրումից ավելի քան երկու տարի հետո փակվում է։ Facebook-ի կազմավորած Diem ասոցիացիան՝ թվային թոքենների կառավարման համար, իսպառ վաճառում է իր ակտիվներն այն բանից հետո, երբ կարգավորողները կոշտ քննադատել են այդ նախաձեռնությունը եւ հստակ հասկանալ տվել, որ այն ոչ մի ձեւով չի կարող իրականացվել։
Երբ Facebook-ը 2019թ. ներկայացրեց Libra-ն, մտադիր էր ստեղծել միասնական համաշխարհային արժույթ, որը շաղկապված կլինի այն նույն զամբյուղին, ինչ եւ դոլարը, եվրոն կամ գանձապետական մուրհակները։ Այդ պլանը արժանացավ խիստ քննադատության քաղաքական գործիչների եւ կարգավորողների կողմից, որոնք անհանգստացած են, որ Libra-ն կսեփականի կենտրոնական բանկերի իշխանության մի մասը, որոնք օգտագործում են փողերի ստեղծման մեխանիզմը որպես ազդեցության եւ շուկաների պաշտպանության լծակ։ Նաեւ մտահոգություն է հայտնվել, որ միասնական արժույթը կկիրառեն փողեր լվանալու համար։
Meta-ն մտադիր է միանալ NFT-բումին իր երկու կարեւոր արտադրանքի՝ Facebook-ի եւ Instagram-ի միջոցով։ ՏՏ հսկան մշակում է լիարժեք NFT-պլատֆորմ, որը կինտեգրվի սոցիալական ցանցերում։ Նոր սերվիսի միջոցով գրանցված օգտատերերը կկարողանան ակտիվները կիսել ընկերների հետ, ինչպես նաեւ հատել, վաճառել եւ գնել միմյանցով չփոխարինվող թոքեններ։
Comentarios