top of page

Ֆիլիպիններում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը հասել է 31-ի

  • Jul 4, 2021
  • 1 min read


Ֆիլիպինների հարավ-արևմուտքում Ֆիլիպինյան ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 31-ի, հայտնում է Rappler պորտալը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերը:


Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ֆիլիպինների զինված ուժերի տվյալների համաձայն ' աղետի զոհ է դարձել ինքնաթիռում գտնված 29 զինվորական և երկու քաղաքացիական անձ: Բացի այդ, վիրավորվել է 50 մարդ, որոնք գտնվում էին ինքնաթիռում, և չորս խաղաղ բնակիչ: Եվս 17 զինծառայողների ճակատագիրն անհայտ է մնում։ Հաղորդվում է, որ ինքնաթիռում թռչող զինվորները նորակոչիկներ են եղել։ Ֆիլիպինների իշխանությունները հետաքննություն են սկսել միջադեպի պատճառները պարզելու նպատակով ։


Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռը կործանվել է Սուլու նահանգի Հոլո կղզում վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Ֆիլիպինների զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Սիրիլիտո Սոբեհանան հայտարարել է, որ ինքնաթիռը չի կարողացել մտնել թռիչքուղի։ Երկրի պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան ավելի վաղ հայտնել էր, որ, նախնական տվյալներով, օդանավում եղել է 92 մարդ, ներառյալ երեք օդաչուներ և անձնակազմի հինգ այլ անդամներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page