top of page

Ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

  • Sep 10, 2021
  • 1 min read

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարությունը:


Նախարար Խաչատրյանը ողջունել է դեսպանին և ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը:


Դեսպան Կիշան Դան Դեվալը, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակման առթիվ, ներկայացրել է այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տնտեսական և բիզնես ներդրումների ներգրավման և այս ուղղությամբ երկու երկրների միջև փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաև կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցեր:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page