Ֆինանսների նախարարը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեությունը
- Oct 11, 2021
- 1 min read

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման և հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սվենսոնն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խորացումը՝ նշելով, որ Շվեդիան ողջունում է Հայաստանում համակարգային բարեփոխումների իրականացնելու Կառավարության պատրաստակամությունը և պատրաստ է շարունակելու աջակցել այդ բարեփոխումների իրականացման գործընթացում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տնտեսական և բիզնես ներդրումների ներգրավման և այս ուղղությամբ երկու երկրների միջև փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաևեւ կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Comments