«Fitch Ratings»-ը հաստատուն է թողել ՀՀ սուվերեն վարկանիշը
- Sep 25, 2021
- 1 min read

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:
Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից:
Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակը, բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը, ինչպես նաև կառավարման և գործարար միջավայրի, մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշները` համադրելի երկրների հետ համեմատության մեջ: Միեւնույն ժամանակ, նշված դրական հանգամանքներին զուգահեռ գործակալությունն առանձնացրել է բարձր արտարժութային պետական պարտքի, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսների եւ աշխարհաքաղաքական լարվածության գործոնները:
Գործակալությունն անդրադարձել է նաև 2021 թվականի երկրորդ եռամսյակի իրական ՀՆԱ-ի՝ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ 13.2 տոկոս աճին, որը պայմանավորված էր շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ծավալների աճով, ինչպես նաեւ դրամական փոխանցումների զգալի ներհոսքով՝ միևնույն ժամանակ կանխատեսելով 2021 թվականի իրական ՀՆԱ-ի 5.5 տոկոս աճ:
Comments