Search
«Ֆիզգորոդոկի» ակցիայի մասնակից Սեդա Գրիգորյանին ոստիկանները բերման ենթարկեցին
- Aug 21, 2021
- 1 min read

«Ֆիզգորոդում» առավոտվանից տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը լարվեց, և ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակից Սեդա Գրիգորյանին։ MediaHub-ի թղթակիցը պարզել է, որ վերջինիս տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ալիխանյան 6/1 հասցեի բնակիչները բողոքում են ընդդեմ քաղաքապետարանի որոշման, որով շինթույլտվություն ստացած «Ռատկո» ՍՊԸ-ն 12-հարկանի շենքի շինարարություն է սկսում։ Նրանք նշում են, որ այդ տարածքն ընդգրկված է հուշարձանների ցանկում։
留言