top of page

Ո՞վ է Ֆիզգորոդոկի հողերի համարձակ «հանձնողը». «Ժողովուրդ»

  • Aug 24, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաք Երեւանում քննարկվում են Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում («Ֆիզիկայի գիտավան»)՝ այգու տարածքում իրականացվող շինարարությանն ուղեկցող բիրտ դրսեւորումները: Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են թաքնված այդ գործընթացի հետեւում։ Պարզվում է՝ դեռ վաղուց են շատ մարդիկ փորձ արել այդ հատվածում բազմաբնակարան շենք կառուցել, սակայն չի հաջողվել, գոնե Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը չի հաստատել նախագիծը:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Դավիթ Ճգնավորյանի փաստացի «թույլտվությամբ» է եղել Ֆիզգարադոկի հողերի «հանձնումը»: Ըստ մեր տեղեկությունների՝ Ճգնավորյանն ու Մարությանն են համարել, որ արժե Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի այգու տարածքում շինթույլտվություն տալ:


Իսկ թե ովքեր են կառուցապատողները, դժվար է ասել, քանի որ նշվում է, թե մոսկվայաբնակ գործարարներ են, բայց, տարօրինակ զուգադիպությամբ, ընկերությունն օֆշորում է գրանցված: Եվ այս պայմաններում արդեն մի քանի օր է՝ այգու տարածքում թեժ բողոքի ակցիաներ են իրականացվում, մարդկանց են բռնի բերման ենթարկում:


Իսկ ո՞վ է Ճգնավորյանը՝ այդ համարձակը… Քաղաքապետարանից փոխանցում են, որ նա Հայկ Մարությանի տան խոհանոցի դիզայներն է՝ «Սֆերա» ընկերության հիմնադիրն ու գլխավոր դիզայները»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page