Ֆիզգորոդոկի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց․ կան բերման ենթարկվածներ
- Sep 14, 2021
- 1 min read

Քիչ առաջ Ֆիզգորոդոկի բնակիչներին ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքապետարանի մոտից, որտեղ նրանք բողոքի ակցիա են իրականացնում։ Բնակիչները փակել էին քաղաքապետարանի դիմացի փողոցն ու պահանջում էին հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։
Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին՝ իրենց հետ տանելով նաև ցուցարարների բարձրախոսը։
Ավելի վաղ նշել ենք, որ Ֆիզգորոդոկում ապրողները, տևական ժամանակ է, ակցիաներ են իրականացնում Ալիխանյան 6/1 հասցեում տեղի ունեցող շինարարության դեմ։ Նրանցից ոմանք հացադուլ էին հայտարարել և քաղաքապետին տվել 20 օր ժամանակ՝ խնդրին լուծում տալու համար։ Քսաներորդ օրը լրացավ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, իսկ քաղաքապետից արձագանք չեղավ, որից հետո բնակիչները որոշեցին փակել քաղաքապետարանի ճանապարհը։
Բողոքի ակցիան այժմ շարունակվում է։
Comments