Search
Ոստիկանների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից հետո հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն ստենտավորել են
- Aug 21, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ոստիկանության աշխատակիցների ու քաղաքացիների միջև ծեծկռտուք է եղել Երևանի Ալիխանյան փողոցում՝ 6/1 հասցեում։
MediaHub.am-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ ծեծկռտուքի ժամանակ քաղաքացիներից Արմեն Նադիլյանը, որն ունի սրտի խնդիր, փորձել է բաժանել կռվողներին։ Այդ ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, իսկ երեկոյան արդեն սրտամկանի ինֆարկտով տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ նա գտնվում է հիվանդանոցում․ կատարվել է սրտի ստենտավորում, վիճակը ծանր է։
Ավելի վաղ նշել ենք, որ Ալիխանյան փողոցի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում Ալիխանյան 6/1 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու դեմ։
Comments