Search
Քաղաքապետը հանդիպում է կառուցապատողին, իսկ մեզ արհամարհում է․ «Ֆիզիկայի գորոդոկի» բնակիչ
- Aug 23, 2021
- 1 min read

«Ֆիզիկայի գորոդոկի»՝ մայրաքաղաքի Ալիխանյան 6/1 հասցեի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նշում են, որ վերջին տարիներին թաղամասի մի հատվածը որոշակիորեն լքվել է, քանի որ 2004 թվականին այնտեղ նկուղ են կառուցել, զավթել են հանրային տարածքն ու այն դարձրել ինչ-որ մեկի սեփականությունը։ Հիմա էլ այդտեղ ցանկանում են 12-հարկանի շենք կառուցել։ «2.5 տարի է՝ մենք կառուցապատողի ապօրինություններն ենք արձանագրում, իսկ քաղաքապետը որևէ կերպ չի արձագանքում։ Նա հանդիպում է կառուցապատողին, իսկ մեզ արհամարհում է»,- ասաց «Ֆիզիկայի գորոդոկի» բնակիչը։ Նա տեղեկացրեց, որ հուլիսի 19-ին քաղաքապետարանը թաքուն թույլատրել է շինարարությունը։
Comments