top of page

Բայդենն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Ֆլորիդայում շենքը փլվելուց հետո

  • Jun 25, 2021
  • 1 min read

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի լույս 25-ի գիշերն ստորագրել Է հրամանագիր Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին այնտեղ բնակելի շենքի փլվելուց հետո, ինչպես նաեւ կարգադրել Է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:


«Այսօր նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության մասին եւ կարգադրել Է (տրամադրել) դաշնային օգնություն ի լրումն տեղի իշխանությունների եւ նահանգի (իշխանությունների) ջանքերի արտակարգ պայմանների կապակցությամբ, որոնք առաջացել են Սերֆսայդ քաղաքում շենքը փլվելու հետեւանքով»,- ասված Է հաղորդագրության մեջ:


Բայդենի կարգադրությունը ենթադրում Է օգնություն Ֆլորիդայի իշխանություններին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության եւ երկրի Արտակարգ իրավիճակների դաշային վարչության կողմից: Հունիսի լույս 24-ի գիշեր 12-հարկանի շենք Է փլվել Մայամի Դեյդի օկրուգի Սերֆսայդ քաղաքում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել Է մեկ մարդ, 99 մարդու ճակատագիրը մնում Է անհայտ: Պատահարի շրջանում սահանափակված Է տրանսպորտի երթեւեկությունը: Տեղում աշխատում են ոստիկանության եւ հշեջ ծառայությունների աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page