top of page

Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի

  • Jun 28, 2021
  • 1 min read

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի, իսկ 151 մարդ անհետ կորած է համարվում:


«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լավին Կավան:


«Այսօր առավոտյան մենք ևս մեկ մարմին ենք հանել։ Այսպիսով, թիվը հասել է 10-ի։ Անհետ կորածների թիվը 151 է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքապետը։


Հունիսի 24-ին բազմահարկ շենքը մասամբ փլուզվել է Սյորֆսայդ քաղաքում, որը մտնում է Մայամիի քաղաքային ագլոմերացիայի կազմի մեջ: Իշխանությունները հայտնել են, որ 130 բնակարանի մոտ կեսն ավերվել է։ Իշխանությունների խոսքով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page