top of page

Ֆլորիդայում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի

  • Jul 6, 2021
  • 1 min read


Ֆլորիդայում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լավին Կավան:


«Հաստատված զոհերի ընդհանուր թիվը հասել է 32-ի, որոնցից 26-ը ինքնությունը պարզվել է: Բացի այդ, տեղեկություններ ունենք 113 անհայտ կորածների մասին»,- ասել է նա:


Հունիսի 24-ին Սերֆսայդ քաղաքում բազմահարկ շենքը մասամբ փլուզվել էր: Տեղի իշխանությունները հայտնել են, որ ավերվել է այնտեղ գտնվող 130 բնակարանների մոտ կեսը: Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page