Ցանկացած մուտք Ֆրանսիա մնում է խստորեն վերահսկվող. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն
- Sep 15, 2021
- 2 min read

Հունիսի 9-ից օտարերկրյա երկրներից դեպի Ֆրանսիա ճանապարհորդների հոսքը վերաբացվել է՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից։
Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա մնում է խստորեն վերահսկվող:
Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում (վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման):
Հայաստանից Ֆրանսիա տեղաշարժը.
Նախազգուշացում՝ վիզա ունենալը չի երաշխավորում տարածք մուտքի հնարավորություն. վերջինս, որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով և, մասնավորապես, պատվաստման պարտականությամբ:
1/ Ֆրանսիա մեկնող անձինք պետք է պատվաստված լինեն Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստումների սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca et Johnson & Johnson): Պատվաստման ապացույցի տրամադրումը վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է:
Ուշադրություն՝ ի հավելումն, ձեր ավիաընկերության կողմից կարող է պահանջվել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ, որի մասին կարող եք տեղեկանալ վերջինիցս:
Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը ստեղծում է հատուկ համակարգ, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր պատվաստված են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից ճանաչված կամ համարժեք պատվաստանյութերով, ձեռք բերել Ֆրանսիայի տարածքում վավեր առողջության անձնագիր:
2/ Բացառության կարգով, եթե դուք պատվաստված չեք, ապա իրավասու կլինեք մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե ձեր ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակներում է:
Հիմնավոր պատճառների սահմանափակող ցուցակը կարող եք գտնել ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում:
Ֆրանսիա ժամանելուն պես, եթե պատվաստված չեք, պետք է նաև՝
· Լրացնել դեպի մայրցամաքային Ֆրանսիա Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիրը, որը կարող եք ներբեռնել այստեղ անգլերենով և ֆրանսերենով :
· Ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (Սերտիֆիկատը ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն) :
· Ֆրանսիա ժամանելուն պես դուք պարտավորվում եք ինքնամեկուսանալ ձեր նախընտրած վայրում յոթ օրվա ժամկետով և լրացնել Հայտարարագիրը :
· Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես դուք կարող եք նաև ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության :
Տրամդրվող վիզաների կատեգորիաները՝
Հիշեցում․ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով :
երկարաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաները (Հիշեցնում ենք, որ երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է դիմողին՝ երկար ժամանակով (>90 օր) Ֆրանսիայում հաստատվելու համար):
կարճաժամկետ վիզաներ՝ Ֆրանսիայի քաղաքացիների ծնողների համար , ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և հյուրընկալման հրավերի ներկայացման դեպքում :
կարճաժամկետ վիզաներ՝ Ֆրանսիայի և օտարերկրյա քաղաքացիների ծնողների, երեխաների, եղբայրների և քույրերի համար, ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և հյուրընկալման հրավերի ներկայացման դեպքում :
կարճաժամկետ վիզաներ՝ Ֆրանսիայում անշարժ գույք ունեցողների համար ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա:
Օգոստոսի 18-ից սկսած՝ կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում այն մարդկանց համար, ովքեր պատվաստված են Եվրոպական միության կողմից ճանաչվածպատվաստումների ամբողջական սխեմայով և արդեն ունեն ժամկետանց վիզա :
Վերոնշյալ կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները, ներառյալ առաջին անգամ տուրիստական վիզայի համար դիմողների դիմումները, չեն ընդունվի:
Comments