top of page

Ֆրանսիա-Հունաստան դաշինքի խնդիրն է սահմանափակել Թուրքիայի ձգտումները

  • Oct 8, 2021
  • 1 min read


Ֆրանսիա-Հունաստան դաշինքի խնդիրն է սահմանափակել Թուրքիայի ձգտումները Հունաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համաձայնագիրը նախատեսում է փոխօգնություն երրորդ երկրի հարձակման դեպքում․ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի հետ լարվածության աճի ֆոնին: Նշենք, որ ՆԱՏՕ -ի դաշնակիցներ Հունաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմական եւ պաշտպանական ոլորտում համագործակցության պայմանագիր։ Նախատեսվում է մոտ 3 միլիարդ եվրո արժողությամբ ֆրանսիական ֆրեգատների գնում: Աթենքն այս տարի արդեն Ֆրանսիայից պատվիրել է 24 Dassault Rafale կործանիչ։ Թուրքիայի հավակնությունները Միջերկրական ծովում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ստիպում են Ֆրանսիային նոր կոալիցիաներ ձևավորել՝ սահմանափակելու թուրքական էքսպանսիան՝ Փարիզի համար կենսական տարածաշրջաններում: Փարիզն առաջնորդվում է «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» բանաձևով։


Թուրքիան Հունաստանի բնական թշնամին է․ թուրք-հունական հարաբերությունները պատմականորեն լարված են: Թուրքիան ցեղասպանել է Պոնտոսի հույներին, օկուպացրել է Կիպրոսը։ Անկարան տարածքային ախորժակ ունի Էգեյան ծովում՝ հունական մի շարք կղզիների նկատմամբ: Ֆրանսիան Հունաստանի հետ գործակցությամբ ռազմա-քաղաքական պատնեշ է ստեղծում Թուրքիայի արևմտյան սահմանների երկայնքով: Հունաստանն ամրացնում է պաշտպանական համակարգը՝ դիմագրավելու Թուրքիայի մեկ միլիոնանոց բանակին։ Թուրքիայի պանթուրքական, նեոօսմանական արտաքին քաղաքական ուղենիշները(Հունաստանը մի քանի դար եղել է Օսմանյան կայսրության մաս, Հունաստանի տարածքում բնակվում է թուրքական համայնք) սպառնալիք են Հունաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը: Ֆրանսիան ցանկանում է հավասարակշռել թուրքական ազդեցությունը ԵՄ-ում, Միջերկրական ծովում, որտեղ Թուրքիայի սյուները Կիպրոսի թուրքական հատվածն է, Սիրիայի հյուսիսի՝ Իդլիբի թուրքմենները և սեփական ռազմածովային ուժերն են:


Թուրքիան ներխուժել է պատմականորեն Ֆրանսիայի հետ կապեր ունեցող Հյուսիսային Աֆրիկա՝ Մահրիբի տարածաշրջան՝ Լիբիա: Հիշեցնենք, որ Հունաստանն ու Ֆրանսիան դեռ 2015թ.-ին ստորագրել են ռազմավարական համագործակցության հուշագիր: Փաստաթուղթի նպատակը Հունաստանի և Ֆրանսիայի միջև ֆինանսական, ներդրումային և կրթական ոլորտներում համագործակցության ամրապնդումն է: ֆրանս-հունական ռազմաքաղաքական դաշինքը արտացոլանքն է Փարիզի և Աթենքի երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահերի։ Թուրքիային հակակշռելը դաշինքի ամրապնդման համար խթան է:


Արտյոմ Բալասանով

Kommentarer


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page