top of page

Ճապոնիայի վարչապետը տեղափոխվել է պաշտոնական նստավայր



Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ավարտել է պաշտոնական նստավայր տեղափոխությունը, որը գտնվում է Տոկիոյի կենտրոնում՝ կառավարական շենքերի համալիրում, կիրակի հայտարարությունը տեղադրվել է վարչապետի գրասենյակի կայքում, հաղորդում է ТАСС-ը:


«Ես որոշել եմ, որ տեղափոխությունն իմաստավորված կլինի պետական գործերի շուրջ կենտրոնանալու տեսանկյունից»,- նշել է Կիսիդան: Նրա հետ նստավայր կտեղափոխվի ավագ որդին՝ Սյոթարոն, որն աշխատում է որպես վարչապետի քարտուղար, տիկնոջ տեղափոխվելու վերաբերյալ Կիսիդան հստակ չի պատասխանել՝ նշելով, որ նա հաճախ է մեկնում Տոկիոյից դեպի հայրենի քաղաք, և չգիտի, թե որքան ժամանակ նրան կհաջողվի անցկացնել ընտանիքի հետ:


Վարչապետի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր, Կիսիդան շարունակել է բնակվել խորհրդարանի պատգամավորների համար նախատեսված հանրակացարանում, որը շատ մոտ է գլխավոր գրասենյակին և թույլ է տալիս արտակարգ դրությունների ժամանակ արագ անցնել պարտավորությունների կատարմանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page