top of page

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի անդամը զինծառայությունից տարկետում ստացավ

  • Sep 2, 2021
  • 1 min read


Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց ֆուտզալի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին (ծնված` 1995 թվականին):


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի հունվարի 24-ի հրամանագրով Դավիթ Ասլանյանին շնորհվել է քաղաքացիություն և տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, քանի որ Դավիթ Ստանիսլավի Ասլանյանը այս պահին հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, նախապատրաստվելու և մասնակցելու է 2021 թվականի ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի խաղերին և 2022 թվականի Եվրոպայի առաջնությանը:


Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին:


Դավիթ Ստանիսլավի Ասլանյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page