top of page

G7-ը կոչ է անում Իրանին հաստատել միջուկային ծրագրի մասին գործարքը

  • Dec 12, 2021
  • 1 min read


Թեհրանը ստացել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստելու վերջին հնարավորությունը, Լիվերպուլում Մեծ Յոթյակի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Լիզ Թրասը, հաղորդում է ТАСС-ը:


«Իրանի համար դա բանակցությունների սեղանի շուրջ նստելու վերջին հնարավորությունն է՝ լրջորեն զբաղվելով այդ խնդրի լուծմամբ, որը պետք է ամրապնդվի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պայմանների համաձայնեցմամբ: Վերջին հնարավորությունն է ու չափազանց կարեւոր է, որ նրանք անեն դա: Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ստանալ»,-ասել է Թրասը:

Opmerkingen


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page