Գագիկ Ծառուկյանը «կանյաչնի» էր հրավիրել ԲՀԿ-ականներին. «ArmLur.am»
- May 31, 2021
- 1 min read

«ArmLur.am»-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ՝ մայիսի 30-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի գինու օղու կոմբինատի շենքում (կանյաչնի) հանդիպում է ունեցել ԲՀԿ ակտիվի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Ծառուկյանը հանդիպման է հրավիրել տարբեր վարչական շրջանների պատասխանատուներին, ինչպես նաև ԲՀԿ շտաբների ղեկավարներին:
Ըստ որոշ աղբյուրների Գագիկ Ծառուկյանը խոսել է ԲՀԿ-ի նախընտրական ծրագրերից, կազմակերպչական հարցերից ու ներկայացրել է այն տեսլականը, որով առաջնորդվելու են հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ:
Ըստ «ArmLur.am»-ի տեղեկությունների՝ ԲՀԿ-ի 20-յակում ընդգրկված են լինելու ԲՀԿ-ի մարզային շտաբների ղեկավարները, որոնք խոստացել են շատ ակտիվ աշխատել ու ձայներ բերել ԲՀԿ-ի համար: Դա է նաևպատճառը, որ ԲՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները դուրս են մնացել նախընտրական ցուցակից կամ էլ ընդգրկվել են ցուցակի վերջնամասերում:ել նախընտրական ցուցակից կամ էլ ընդգրկվել են ցուցակի վերջնամասերում:
Comments