Search
Բանկերը վախենում են, որ Ծառուկյանը գա, իրենք տրաքելու են․ Գագիկ Ծառուկյան
- Jun 17, 2021
- 1 min read

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Հանրային» հեռուստաընկերության եթերում ներկայացրեց իր տեսլականը, թե ինչպես պետք է վերականգնել տնտեսությունը հետպատերազմյան շրջանում։
Նրա խոսքով, այսօր վարկ ունի 2 միլիոն 187 հազար քաղաքացի, և առաջնահերթը պետք է լուծել այդ մարդկանց խնդիրը։
Նա նշեց, որ պետք է ներել մինչև երեք միլիոն դրամ բոլոր վարկերը։
«Այսօր բանկերն էլ են վախեցած, որ Ծառուկյանն եկավ իշխանության, էդ բոլորը բանկերի վրա է դնելու, որ բանկերը տրաքելու են, բայց Ծառուկյանը բանկերին չի մեղադրելու»,- նշեց նա, ապա հավելեց, որ այդ գումարն իրենք են տալու, չեն թողնելու բանկերի վրա։
Հարցին, թե այդ փողերն իրեն որտեղից, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, ասելով, որ բերում է։
Ճշտող հարցին, թե որտեղի՞ց, նա արձագանքեց՝ ցանկացած տեղից, որտեղ կապ ու վստահություն կա։
Comments