Իշխանությունների ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի TV-ում. «Հրապարակ»
- Aug 5, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լուրջ փոփոխություններ է իրականացնում իրեն պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որի արդյունքում Ծառուկյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը՝ Իվետա Տոնոյանը, հեռացել է ՀԸ-ից, որտեղ կոորդինացնում էր լուրերի բաժինը։ Գրել էինք նաև, որ նոր պատասխանատուներ՝ ամուսիններ են հայտնվել «Կենտրոնում», որոնք էլ համակարգում են լուրերի բլոկը, քաղաքականություն թելադրում։
Հեռուստաընկերության աշխատակիցներից «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ ամուսիններից մեկը՝ Մարիամը, իրենց մոտ է տեղափոխվել Հանրայինից։ Նա իշխանությունների ներկայացուցիչն է Ծառուկյանի TV-ում, որը, ըստ ամենայնի, վերցրել են իրենց վերահսկողության ներքո։ Իվետա Տոնոյանը խորը ընդհատակ է անցել եւ չի պատասխանում զանգերին։ Մարիամն աշխատել է Հ2-ում, «Արմնյուզում», նրա ֆեյսբուքյան էջում, որպես գործող աշխատավայր, նշված է Առաջին ալիքը։ Ամուսինն Արա Քարամյանն է, որն աշխատել է Հ3-ում՝ որպես ադմինիստրատոր, «Արարատ TV»-ում և այլն»։
Comments