top of page

Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանին հաջողվել որդուն ազատել հայկական բանակում ծառայությունից. «Ժողովուրդ»

  • Aug 17, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է որդուն ազատել հայկական բանակում ծառայությունից: Թե ինչպես, փորձեցինք մանրամասներ իմանալ. պարզվում է՝ վերջերս լրացել է նրա որդու` Նվեր Ծառուկյանի՝ բանակից ազատվելու տարկետման ժամկետը:


Ծառուկյաններին հաջողվել է հասնել նրան, որ ռուսական կողմի համաձայնությամբ Նվեր Ծառուկյանը պետք է ծառայի ռուսական զորամասում, որպեսզի հեշտ տուն գնա և ազատ ռեժիմ ունենա: Պայմանավորվածությունը, սակայն, ինչ որ փուլում խաթարվում է, քանի որ ՀՀ ՊՆ զինկոմիսարիատում աշխատակիցներից մեկը պնդում է, որ Նվեր Ծառուկյանը բոլորի պես պետք է վիճակահանության մասնակցի և արկղից քաշի այն զորամասի համարը, որտեղ պետք է ծառայի:


Երբ Ծառուկյանները հասկանում են, որ այդպես հնարավոր է ՀՀ ՊՆ որևէ այլ զորամասում հայտնվի Նվեր Ծառուկյանը, գործի են դնում պահած տարբերակը:


Վիճակահանության մասակցելուց հրաժարվում է Ծառուկյանը եւ ՊՆ անձնակազմին ցույց է տալիս բժշկական փաստաթուղթ, ըստ որի՝ չի կարող ծառայել, պիտանի չէ ծառայության: Անմիջապես Նվեր Ծառուկյանին տանում են հիվանդանոց՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ զննության:


Այստեղ ոչ անհայտ մեթոդներով կամ առանց դրա հաջողվում է Ծառուկյաններին այնպիսի բժշկական ախտանիշով փաստաթուղթ ձեռք բերել, որ Նվեր Ծառուկյանին միանգամից ազատում են հայոց բանակում ծառայելուց 3 տարի ժամկետով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page