Կոտայքի մարզն այլևս Ծառուկյանի ազդեցուտթյան տակ չէ. «Հրապարակ»
- Jun 22, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ավանդույթի համաձայն՝ Կոտայքի մարզը եղել է Գագիկ Ծառուկյանի ազդեցության ներքո, և ԲՀԿ-ն այս մարզում գրեթե բոլոր ընտրություններին առաջատարն է եղել․ 2017-ին, օրինակ, ՀՀԿ-ն հաղթել էր բոլոր մարզերում, բացի Կոտայքից, որտեղ ԲՀԿ-ն էր առաջատարը։ Միայն հեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին այս ավանդույթը խախտվեց, եւ ԲՀԿ-ն զիջեց «Իմ քայլին»։
Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով ևս Կոտայքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը ստացել է 63 հազար 388 ընտրողի քվե կամ ձայների 52.51 տոկոսը։ Երկրորդ տեղում Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ ստացել է 25 հազար 622 քվե կամ 21.23 տոկոսը, իսկ ԲՀԿ-ն երրորդ տեղում է՝ 9 հազար 760 ձայնով կամ ընտրողների 8.09 տոկոսի քվեով։ «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է 4 հազար 282 քվե կամ ձայների 3.55 տոկոսը»։
Comentários