Բացառում եմ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը․ Գագիկ Ծառուկյան
- Jun 20, 2021
- 1 min read

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քվեարկել է հանուն անվտանգ հայրենիքի և հզոր Հայաստանի։
Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը։
Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ այսօր քաղաքացին կատարում է իր ընտրությունը և, եթե արդյունքները գոհացնող էլ չլինեն, իրենք ակցիա չեն իրականացնի։
Հարցին, թե արդյոք իր խնամի, «ՔՊ» ցուցակով առաջադրված Խաչատուր Սուքիասյանը կարո՞ղ է ազդեցություն ունենալ իր վրա, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց բարձր ծիծաով։
«Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի, Ծառուկյանին տարան ձերբակալեցին էլ, չկարողացան նրա վրա ազդել»,- նշեց նա։
Գագիկ Ծառուկյանը նկատեց՝ այսօր որոշողը ժողովուրդն է․ «Ժողովրդի ցավն էլ տանեմ»։
Բացի այդ, նա նշեց, որ բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե ինքը պատրաստվում է դուրս գալ քաղաքականությունից, չարաչար սխալվում են։
Comentarios