top of page

Կարո Փալյանն առաջարկել է հետաքննել 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը

  • Sep 7, 2021
  • 1 min read


Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել մեջլիս, գրում է ermenihaber.am-ը։


Փայլանը հիշեցրել է, որ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնություների դեմ իրականացված պոգրոմների վրա լույս սփռելու նպատակով ամեն տարի մեջլիսի օրակարգ է բերում դեպքերը հետաքննելու առաջարկը, սակայն ամեն տարի Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և նրա գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցությունները մերժում են այդ առաջարկները:


Նշելով, որ 1955 թվականին տեղի ունեցածը ոչ թե անցյալ է, այլ Թուրքիայի ներկան և ապագան է՝ Փայլանն ընդգծել է, որ այն հանցագործությունները, որոնք անպատիժ են մնում, կրկնվում են:


Նրա խոսքով՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին պոգրոմներն իրականացրել է պետության մեջ գործող կազմակերպված հանցավոր խումբը, որը հետագայում էլ շարունակել է հանցագործությունները յուրային չահամարվողների՝ հույների, հայերի, հրեաների, ալևիների և վերջերս էլ Անկարայում փախստականների դեմ:


Փայլանը հիշեցրել է, որ պոգրոմների կազմակերպիչներից Սաբրի Յիրմիբեշօղլուն հետագայում տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում, իսկ 1980-ականներին դարձել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար:


1955-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան Ստամբուլում թուրքական մամուլը կեղծ լուր էր տարածել Սալոնիկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան պայթեցման մասին։ Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն Ստամբուլի, Իզմիրի, Անկարայի ու մի շարք այլ քաղաքների քրիստոնեաբնակ թաղամասերի վրա թուրք ազգայնականների զանգվածային հարձակումները չկանխվեցին։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page