top of page

Գանձագողություն՝ Կոտայքի մարզում. ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

  • Sep 3, 2021
  • 1 min read


«ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտնում է․


«Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել Կոտայքի մարզի Զորավան համայնքում գտնվող, 7-րդ դարով թվագրվող եկեղեցի Զորավար (սուրբ Թեոդորոս) հուշարձանի տարածքում։


Անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով (50-60 սմ խորությամբ, 1 մետր տրամագծով) երկու փոս են փորել դամբարանի և եկեղեցուց շուրջ 200 մ հեռավորության վրա գտնվող գերեզմանոցի տարածքում։


Փաստի առթիվ ՊՈԱԿ-ը կդիմի ոստիկանություն։


Հ.Գ. Իրավախախտման նմանօրինակ դեպք (գերեզմանոցի տարածքում) արձանագրվել էր նաեւ անցյալ տարի»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page