top of page

Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա, ինչ Աբունցը` Գորիսում․ «Հրապարակ»

  • Oct 21, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Հոկտեմբերի 17-ի ընտրություններում կրած պարտությունն իշխանության աչքը վախեցրել է՝ վերանայում են մարտավարությունն ու թեկնածուներին: Օրինակ, Արարատի ՔՊ կառույցում վստահ են, որ Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա, ինչ Աբունցը` Գորիսում, և առաջարկում են հրաժարվել նրա թեկնածությունից, թեև այս կարճ ժամանակում նոր մարդ գտնելը բարդ է։


Փոխարենը վստահ են, որ Արտաշատի թեկնածուն լավն է՝ Ռոբերտ Մկրտչյանը՝ ՔՊ տարածքայինի ղեկավարը։ Կասկած չունեն, որ հաղթելու են Ջերմուկում, որտեղ համայնքապետի ԺՊ նշանակվեց Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը։ Իսկ դեկտեմբերին, հիշեցնենք, ընտրություններ կլինեն Աշտարակում, Արարատում, Մարտունիում, Սեւանում, Արմավիրում, Վայոց Ձորում եւ այլուր»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page