top of page

Գառնի գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

  • Aug 11, 2021
  • 1 min read

Օգոստոսի 10-ին, ժամը 16:32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Սեյսմիկ կայանի մոտակայքում այրվում է այգի։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:12-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:


Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև համայնքապետարանի և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» աշխատակիցներ՝ ընդհանուր 20 մարդ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page