top of page

Կանադայի արտգործնախարարը Լավրովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները. «Tert.am»

  • May 21, 2021
  • 1 min read


Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում բանակցություններ են վարել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Tert.am» տեղեկանում է Կանադայի ԱԳՆ կայքում առկա հաղորդագրությունից, որ կողմերը քննարկել են Արկտիկայում, Վենեսուելայում առկա իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների լարվածությանն ու Ղրիմի խնդրին, ինչպես նաև՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները:


Մասնավորապես, ըստ հաղորդագրության, Կանադայի արտգործնախարարը վերահաստատել է, որ պաշտոնական Օտտավան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին նվազեցնել առկա լարվածությունը, հույս է հայտնել, որ կողմերը կարող են արդյունավետ ու կառուցողական քայլերի դիմել, այդ թվում՝ ձերբակալված անձանց վերադարձի աճյունների փոխանակման գործընթացների արագացումը, պատերազմական բոլոր հանցագործությունների հետաքննությունն ու դատապարտումը, համագործակցությունը ականազերծման աշխատանքների հարցում:


Գարնոն Լավրովին ասել է նաև, որ Կանադան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ի առանցքային դերակատարմանը հակամարտության երկարատև կարգավորման հասնելու հարցում:


Կանադայի արտգործնախարարը մայիսի 14-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրառումներ էր կատարել՝ արձագանքելով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելուց հետո ստեղծված սահմանային իրադրությանը:


«Մենք անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին տեղեկություններով և հայկական տարածք ներխուժման մասին լուրերով: Բոլոր կողմերին հորդորում ենք ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և շարունակել տևական ու խաղաղ կարգավորման բանակցությունները: Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- գրել էր Կանադայի արտգործնախարարը:

コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page