Մի շարք համայնքներում գազ չի լինի
- Sep 6, 2021
- 1 min read

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ին, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Թումանյան, Խանջյան, Աբովյան, Նալբանդյան փողոցներով, Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,
ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն` Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 25ա և 25բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ, Ջրառատ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազ, Ձորակ, Փյունիկ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Comments