top of page

Գեղամ Գևորգյանը՝ շուկայում համատարած թանկացումների պատճառների մասին

  • Sep 2, 2021
  • 1 min read


Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ համատարած թանկացումների պարագայում հանձնաժողովը լռություն է պահպանում, և հայտնի չեն թանկացումների պատճառները, չկա նաև հանրային լուրջ դժգոհություն, ինչն առաջ հաճախ կարելի էր լսել գների՝ անգամ 10 դրամով բարձրանալու դեպքում:


«Մենք մեր աշխատանքը կատարում ենք, եթե տնտեսվարողները չեն համաձայնում, մտնում են դատարան: Այն շուկան, որտեղ կա կենտրոնացվածություն, միակ բանը, որ դեռևս վերջնական չենք հրապարակել, դա եղել է բենզինը, որը դեռ շարունակվում է, պրոցեսի մեջ է»,- ասաց Գևորգյանը:


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը ներկայացրեց, որ իրենք չեն զբաղվում գների կարգավորմամբ, միջամտում են միայն այն դեպքում, երբ տնտեսվարողն օգտագործում է իր գերիշխող դիրքը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page