Search
Նա, ով կքվեարկի Նիկոլի օգտին, ձեռքերը թաթախում է մեր տղերքի արյան մեջ. Գեղամ Նազարյան
- Jun 17, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարդը ազատ է իր կամարտահայտության մեջ։ Այսուհանդերձ, հիմա ուշադիր լսեք ու խնդրում եմ տարածեք։ Նա, ով այս կամ այն պատճառով կքվեարկի Նիկոլի օգտին, ձեռքերը թաթախում է մեր տղերքի արյան մեջ։ Նա, ով կքվեարկի նիկոլի օգտին, նրա հետ միասին Շուշին հանձնում է թշնամուն, տղերքին զրկում թևից, ոտքից, հադրութցիներին, շուշեցիներին, բերձորցիներին, քարվաճառցիներին տնից, տեղից։ Ու հիմա ամենակարևորը՝ եթե այս ամենից հետո քվեարկելու եք Նիկոլի օգտին ապա չհամարձակվեք բարևել ինձ, խոսել ինձ հետ, շփվել ինձ հետ։ Հիշեք՝ Նիկոլին քվեարկողը հավասար պատասխանատվություն է կրում մեր տղերքի սպանության մեջ»։
Comments