Search
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնի անդամները հանդիպել են ԱՀ ազգային ժողովի նախագահի հետ
- Nar Hov
- Nov 30, 2022
- 1 min read
Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների ԱՀ քաղաքացիներին մտահոգող հարցերը մշտապես գտնվում են «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնի ուշադրության կենտրոնում, և հնարավոր բոլոր խողովակներով դրանք բարձրաձայնվում են և' հայաստանյան, և' սփյուռքի մեր ներկայացուցիչների միջոցով։
ԱՀ ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը օրակարգում էին հետևյալ հիմնախնդիրները.
▪︎իրականացվող պետական ֆինանսական աջակցության ծրագրային միջոցառումների հասցեականություն, ժամկետներ,
▪︎ աշխատատեղերով ապահովման մեխանիզմներ, վերապատրաստման հնարավորություններ,
▪︎տրամադրված սերտիֆիկատների կիրառելիություն,
▪︎նյութական վնասների փոխհատուցման հասցեականություն, ժամկետներ։
Kommentarer