top of page

Վրաստանն առանցքային է Արևմուտքի, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարություններում. վերլուծություն





Թբիլիսին մեծ տեղ է հատկացնում Թուրքիայի հետ բարեկամությանն ու համագործակցությանն ու Վրաստանը Թուրքիային համարում է ռազմավարական գործընկեր: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով Վրաստանի ԱԳՆ-ի զարգացման 10 տարվա ռազմավարությունը:


Իր հերթին, Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանի առաջնահերթություններից է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Սուփսա, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերի գործունեությունն ու Կասպից ծովից դեպի Եվրոպա էներգակիրների տարհանումը:


Վրաստանն իր երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը կապում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ադրբեջանը նավթ և գազ արտահանող երկիր է, իսկ Թուրքիա ադրբեջանական էներգակիրները դեպի Եվրոպա տարանցող երկիր: Այս պարագայում Վրաստանը ցանկանում է մնալ տարանցիկ, միավորող կամուրջ թուրք-ադրբեջանական տանդեմի համար: Վրաստանի քաղաքական ղեկավարությունը Թուրքիային և Ադրբեջանին ընկալում է, որպես ռազմավարական դաշնակիցներ:


Վրաստանը Հարավային Կովկասում ցանկանում է դառնալ էներգետիկ-տրանսպորտային միջանցք՝ կասպյան էներգակիրները դեպի ԵՄ շուկաներ արտահանելու համար: Ադրբեջանի տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող նավթագազամուղերն անցնում են Վրաստանի տարածքով։ Դա նշանակում է, որ երկարաժամկետ կտրվածքով նույնպես վրաց-ադրբեջանական և վրաց-թուրքական շահերը համընկնելու են: Էներգակիրներից զուրկ Վրաստանը սպառում է հիմնականում ադրբեջանական գազ, բացի այդ, Թուրքիան և Ադրբեջանը վրացական տնտեսության մեջ հիմնական ներդրողներից են:


Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական, էներգետիկ-տրանսպորտային պլատֆորմի, եռանկյունու ձևավորումը ձեռնտու է նաև Արևմուտքին, որը հենվելով վերոնշյալ երկրների վրա՝ կապահովի իր գեոպոլիտիկ և գեոտնտեսական ներկայությունը տարածաշրջանում: Այդ ներկայության վառ օրինակներից է «Բրիթիշ Փեթրոլիում»-ը գործունեությունն ու ներդրումներն Ադրբեջանում:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page