top of page

Մեր գերիների ազատության համար աշխատանքը շարունակելու ենք բոլոր հարթակներում․ Մամիջանյան

  • Sep 7, 2021
  • 1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Կուսակցական դիվանագիտության օրինակ


ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարևորագույն ուղղություններից մեկը։


Հաղորդագրության մեջ նաև ասվում է.


«ԵԺԿ Քաղաքական համաժողովը տեղեկացվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ընթացիկ վիճակից։


Ընդգծվեց Եվրոպական կառույցների կողմից նորացված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը ռազմագերիների պատշաճ և առանց նախապայմանների վերադարձն ապահովելու համար»։


Մեր գերեվարված հայրենակիցների ազատության և մեր հայրենիքի առաջ ծառացած մյուս մարտահրավերներին դիմակայելու համար աշխատանքը շարունակելու ենք բոլոր հարթակներում»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page